«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Լավ է գոնե օտարները հայերեն չեն կարդում

Լավ է գոնե օտարները հայերեն չեն կարդում
24.08.2023 | 12:21

Մեր կյանքը այնքան է դարձել ծուռ հայելիների աշխարհ, որ լրիվ պատահական մարդիկ կարող են մեկը մյուսին որակել որպես հանճար, տաղանդ, աշխարհ շուռ տվող հեղափոխական և այլն։

Հանճարն ու տաղանդը այն անհատներն են, որոնք աշխարհի ընթացքի վրա որևէ հետք են թողնում կամ էլ լուրջ երկրների հասարակական կյանքի վրա այս կամ այն չափի ազդեցություն են ունենում։

Նույնիսկ գիտության մեջ հանճար են ճանաչվում փայլունների մեջ ամենափայլունները, որոնց շարքը խիստ սահմանափակ է՝ Նյուտոն, Դարվին, Մաքսվել, Էյնշտեյն։

Նույնիսկ խուսափում են Բորի, Շրեդինգերի, Հեյզենբերգի ու Դիրակի նման տաղանդավորագույն մարդկանց հանճարեղ կոչելուց, իսկ մեզնում ոչինչ չարած մարդկանց ուրիշ ոչինչ չանողները հռչակում են հանճար։

Լավ է գոնե լուրջ օտարները հայերեն չեն կարդում, թե չէ մեր խայտառակվելու պատկերը ավելի լրիվ կլիներ։

Մեկ էլ, որևէ արժանավոր մեկին հանճար կամ տաղանդ որակողը իր հասկացողությամբ ու մակարդակով առնվազն պետք է մոտ լինի արժանավորին, հակառակ դեպքում նրա ասածը քոռ կոպեկ չի արժենա։

Պետք չէ համակերպվել այն մտքի հետ, որ լրջությունը լքել է մեզ անվերադարձ կերպով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5656

Մեկնաբանություններ